Իսրայելի ՌՕՈւ ուղղաթիռները գրոհել են Լիբանանի հարավի Աիթ-էշ-Շաաբ եւ Էն-Նակուրա սահմանամերձ բնակավայրերը։ Ինչպես տեղեկացրել է Al Mayadeen հեռուստաալիքը, հարվածներ են հասցվել փախստականների մի քանի ժամանակավոր տներին։
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ այդ ժամանակավոր կառույցները պատրաստ էին բնակիչներ ընդունելու համար, որոնք վերադառնալու էին հարավային շրջաններ մարտական գործողությունների դադարեցումից հետո։
Օդային հարվածներից անմիջապես հետո հարվածների ենթարկված շրջաններ են ուղարկվել շտապօգնության մեքենաներ։ Տեղի իշխանությունները չեն բացառում, որ խաղաղ բնակիչների շրջանում կան տուժածներ։
Ավելի վաղ՝ կիրակի, իսրայելական անօդաչուն հետապնդել էր պիկապին, որը պատկանում էր «Հեզբոլլահին», Զիբկին շրջանում, եւ նրա վրա հրթիռ արձակել։ Ոչնչացվել է շիական միլիցիայի երկու մարտիկ։





























