Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման ղեկավարությանը մեղադրել է Իրանի հետ ուղիղ կապերի մեջ, որը, ըստ նրա, կես միլիարդ դոլար է հատկացրել արմատականներին։

«Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզական ստորաբաժանումն ինձ ներկայացրել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների թունելներում հայտնաբերված գաղտնի փաստաթուղթը, որն ապացուցում է Իրանի եւ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ուղիղ կապերը, ինչպես նաեւ Իրանի աջակցությունը ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելը ոչնչացնելու ծրագրին եւ հոկտեմբերի 7-ի [2023] հարձակմանը»,- հայտնել է Կացը, որի խոսքերը տարածել է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը։  «Այդ փաստաթղթում ՀԱՄԱՍ-ը պահանջում է 500 մլն դոլար Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» ջոկատից (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ)՝ Իսրայելի ոչնչացումը ֆինանսավորելու համար»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Կացի խոսքով՝ «եզրակացությունը պարզ է, Իսրայելի հետախուզական ստորաբաժանման կողմից ինձ ներկայացված գաղտնի փաստաթուղթը վկայում է այն մասին, որ «Իրանն օձի գլուխն է»։ Նա նաեւ նշել է, որ «Իսրայելը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա», ինչպես նաեւ «կշարունակի հարվածներ հասցնել նրա ահաբեկչական արբանյակներին, քանի դեռ չի ոչնչացվել իրանական չարիքի առանցքը»։