Ռուսաստանի ԿԸՀ-ն, այսօր` դեկտեմբերի 28-ին, որպես նախագահ թեկնածու է գրանցել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական եւ Կոմունիստական կուսակցությունների առաջնորդներ, Պետդումայի պատգամավորներ Վլադիմիր Ժիրինովսկիին եւ Գենադի Զյուգանովին:
Ավելի վաղ գրանցվել էին վարչապետ Վլադիմիր Պուտինը, որին առաջադրել է «Եդինայա Ռոսիա»-ն եւ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Սերգեյ Միրոնովը:
Զյուգանովը վերջինն էր այն թեկնածուներից, որին գրանցելու համար ստորագրությունների կարիք չկար:
Մնացած բոլոր թեկնածուները գրանցվելու համար պետք է նվազագույնը երկու մլն ստորագրություն հավաքեն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:




























