Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը չմարված դատվածություն ունեցող ներգաղթյալների համար անթույլատրելի է, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Բացի դրանից, խոսքը լրացուցիչ միջոցների մասին է, որոնք հնարավորություն կտան բացահայտել չչեղարկված կամ չմարված դատվածություն ունեցող ներգաղթյալներին: Նրանք վտանգավոր մեր հասարակության համար: Հնարավորություն ընձեռել նրանց ապրել մեր երկրում, և հատկապես ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն, անթույլատրելի է»,-ըստ РИА Новости-ի՝ նշել է նա:

Մեդվեդևը հավելել է, որ անհրաժեշտ է կատարելագործել նման ներգաղթյալների մասին տեղեկությունների տրամադրման մեխանիզմը։