Միացյալ Նահանգները կվերահաստատեն բարձր մաքսատուրքերը, որոնք Թրամփը բացահայտեց անցյալ շաբաթ, եթե առաջիկա 90 օրվա ընթացքում համաձայնություն ձեռք չբերվի խնդրո առարկա երկրների հետ, հայտնում է ABC News-ը։

«Եթե մենք չկարողանանք այն գործարքը, որը ցանկանում ենք կամ պետք է կնքենք, որը շահավետ կլինի մեզ և մյուս կողմերի համար, ուրեմն կվերադառնանք այնտեղ, որտեղ եղել ենք», -հայտարարել է Թրամփը:

Հարցին, թե արդյոք նա կերկարաձգի 90-օրյա դադարը, Թրամփը պատասխանել է. «Կտեսնենք»:

Թրամփը ժամանակավորապես նվազեցրել է մաքսատուրքերն ավելի քան 75 երկրների համար: