Թուրքիան պետք է դառնա ԵՄ լիիրավ անդամ։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Թուրքիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Եվրոպայի անվտանգության համար ապագայում, հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում, որտեղ նա մեծ հաջողություններ է գրանցել վերջին տարիներին։ Մեր տեսանկյունից, պնդումներն ու քննադատությունը, թե Թուրքիան հեռանում է Եվրամիությանն անդամակցելու իր նպատակից, լիովին անհիմն են։ Եվրոպական միության լիիրավ անդամությունը նախկինի պես մնում է մեր երկրի ռազմավարական նպատակը»,- նշել է նա։





























