ՀՆԱ-ի ծավալով Բրազիլիան գերազանցում է Մեծ Բրիտանիային եւ դարձել է աշխարհի 6-րդ խոշոր տնտեսությունը: ԱՅդ մասին նշված է Մեծ Բրիտանիայի Տնտեսական եւ գործնական ուսւոմնասիրությունների կենտրոնի զեկույցում:

Բրազիլիան կարողացել է վեր բարձրանալ Չինաստան ու Արեւելյան Ասիա արտահանման ծավալների աճի շնորհիվ: Զեկույցում նշվում է, որ Ասիայի շատ երկրներում նկատվում է արատ տնտեսական աճ. Այնինչ Եվրոպայի տնտեսությունը լճացման փուլում է:

Աշխարհի խոշորագույն տնտեսությունների ցանկը գլխավորում է ԱՄՆ-ը, երկրորդ տեղում Չինաստանն է, այնուհետ հետեւում են Ճապոնիան, Գերմանիան եւ Ֆրանսիան: