Իսրայելի պաշտպանության նախարարությունը անկլավի բնակիչներին կոչ է արել լքել ռազմական գործողության ​​գոտիները, որոնք մոտ օրերս կընդգրկեն «Գազայի հատվածի մեծ մասը», հայտնում է Euronews-ը։

Իսրայելի պաշտպանության բանակը հրամայել է պաղեստինցիներին անհապաղ տարհանել Շուջաիա, Թուրքման, Զեյթուն և Տուֆա շրջանները։

«Եկել է ոտքի կանգնելու, ՀԱՄԱՍ-ին դուրս մղելու և իսրայելցի բոլոր պատանդներին ազատելու ժամանակը: Սա պատերազմը վերջ տալու միակ միջոցն է»,- դիմելով պաղեստինցիներին՝ հայտարարել է գերատեսչության ղեկավար Իսրայել Կացը։