ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցություններում առաջընթաց է նկատվում ։ Այս մասին նա հայտարարել է ինքնաթիռում Սպիտակ տան մամուլի կենտրոնի լրագրողների հետ զրույցում։
«Կարծում եմ, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ամեն ինչ լավ է ընթանում: Եվ դուք դրա մասին կիմանաք շատ շուտով: Տեսնենք, թե ինչ կլինի, բայց կարծում եմ, որ ամեն ինչ լավ է ընթանում», - ասել է ամերիկացի առաջնորդը:





























