Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիան որոշի զորքեր ուղարկել Ուկրաինա, դա չի արվի Էստոնիայի անվտանգության հաշվին։ Նրա խոսքն է մեջբերել ERR-ը։
Հոդվածում նշվում է, որ, այսպես կոչված, «կամավորների կոալիցիայի» կողմից Ուկրաինա զորքեր ուղարկելու քննարկման ֆոնին, Էստոնիան սկսել է անհանգստանալ, թե, արդյո՞ք, Բրիտանիան կկարողանա դա անել՝ չխախտելով երկրին տված իր խոստումները։
Հիլին վստահեցրել է, որ անձամբ նվիրված է Էստոնիային և ՆԱՏՕ-ի արևելյան ողջ թևին։ Նա ընդգծել է, որ «անձնական պարտավորություններ ունի Էստոնիայի նկատմամբ»։
«Ցանկացած տեղակայում, ցանկացած պարտավորություն, որը մենք ստանձնում ենք որպես «կամավորների կոալիցիայի» մաս, չի լինի Էստոնիայի հետ սահմանին մեր ուժերի ձեզ հետ աշխատանքի հաշվին: Եվ դա պարտավորություն է, որի մասին ձեր նախարարը գիտի, քանի որ մենք քննարկել ենք դա», - ասել է Հիլին:
Ավելի վաղ Ջոն Հիլին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Ուկրաինային զենքի մատակարարման կոնտակտային խմբի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել էր, որ Եվրամիության կառույցները «կամավորների կոալիցիայի»շրջանակներում չեն մասնակցում Ուկրաինա հնարավոր զորքեր ուղարկելու պլանավորման գործընթացին։





























