Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է ԱՄՆ այցի մասին։
Որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկման թեմաներ նա նշել է Ուկրաինան, Թայվանը, Չինաստանը եւ ԱՄՆ առեւտրային քաղաքականությունը։
«Ես կարծում եմ, որ, ի վերջո, մենք ավելի շատ ընդհանուր շահեր ունենք, քան տարաձայնություններ», ասել է Մերցը ARD հեռուստատեսության եթերում: Նա նաեւ նշել է, որ Թրամփը, ըստ էության, «չի կարող ուրախանալ» նրանով, թե ինչ է անում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում, փոխանցել է DW-ն։
Մերցի խոսքով՝ տեղի է ունենում հակառակը, ինչին կցանկանար հասնել ԱՄՆ նախագահը, ուստի իրավիճակը պահանջում է համատեղ ռազմավարական մոտեցում մշակել։
Նա նշել է, որ երեք տարի շարունակ Ուկրաինայի զինված ուժերը «միայն կարողացել են արձագանքել, եւ ժամանակն է, որ նրանք ստանան կատարվոողի մի մասը որոշելու հնարավորություն»։
Ընդ որում՝ Մերցն ընդգծել է, որ TAURUS-ի մատակարարումների մասին որոշումը կարող է ընդունվել միայն Գերմանիայի եվրոպական գործընկերների հետ համաձայնեցման պայմանով։




























