Հայտնի կոմիկ դերասան Ջիմ Քերրին տարվել է ռուս ուսանողուհով: Ամերիկյան լրագրողները հայտնում են, որ Քերրին իրեն բոլորովին ջենթլմենի պես չի պահել, աղջկան «խլելով» իր ընկեր Դեւիդ Շունմեյքերից:
Քերրին Անաստասիա Վիտկինայի հետ սկսել է հանդիպել նախորդ տարվանից, երբ դադարեց հանդիպել Playboy-ի մոդել Ջեննի Մակքարտնիի հետ, գրում է New York Post թերթը:
Այդ պահից սկսած «խեղճ» Վիտկինան ստիպված է անընդհատ Նյու Յորքից գնալ Լոս Անջելես, որպեսզի հանդիպի իր սիրեցյալին:
Դեկտեմբերին զույգին տեսել են Guns N` Roses խմբի համերգին:




























