Դեկտեմբերի 29-ի ժամը 08.30-ի դրությամբ, Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները բաց են եւ անցանելի:
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը` գիշերն սկսված մառախուղի պատճառով:
Սելիմի լեռնանցքում մերկասառույց է: «Տրանսպորտի եւ կապի նախարարությունը կոչ է անում վարորդներին երթեւեկել բացառապես ձմեռային անվանդողերով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաեւ, որ դեկտեմբերի 29-ի առավոտվա դրությամբ, Հայաստանի գրեթե ողջ տարածքում արեւային եղանակ է: Ամպամած է միայն Արթիկում, Սպիտակում, Գավառում, Մարտունիում ու Վարդենիսում:



























