Աբխազիայի էթնիկ կազմում հայերը զբաղեցնում են թվով երրորդ տեղը` զիջելով միայն աբխազներին եւ վրացիներին: Հայերի թիվը հանրապետությունում կազմում է 41 հազար 864 մարդ: Այդպիսին են 2011-ի Աբխազիայի մարդահամարի տվյալները, որոնք ստացվել են վիճակագրական տվյալների ավտոմատ վերամշակման արդյունքում:

2011-ի փետրվարին անցկացված մարդահամարի տվյալներով, մեծաքանակ ազգությունները թվաքանակն ունի հետեւյալ տեսքը. աբխազներ-122 հազար 69 մարդ, վրացիներ-43 հազար 166 մարդ, հայեր-41 հազար 864 մարդ, ռուսներ-22 հազար 77 մարդ, մեգրելներ-3 հազար 201 մարդ, հույներ- 1380 մարդ:

Ախխազիայի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմում է 240 հազար 705 մարդ:

Ընդհանուր առմամբ, Աբխազիայում բնակվում են 91 ազգություններ: