Հայաստանի ոստիկանական համակարգում պաշտոնանկություններն ու վերադասավորումները շարունակվում են: Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ է նշանակել Մարգար Մելքոնյանին` նրան ազատելով ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնից:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Գոռ Ալեքսանյանը, ով գտնվում էր կադրերի ռեզերվում: Նա նախկինում զբաղեցրել է այդ պաշտոնը եւ ազատվել էր Ալիկ Սարգսյանի հրամանով:
Աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանը: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Մարատ Դուլյանը:



























