Ինտերնետում հայտնվել է նոր պոստեր, որը պատրաստվել է «Օսկար»-ի շնորհման 84-ամյակին:
Ցուցապաստառի ստեղծման ժամանակ օգտագործվել են ութ ֆիլմերի կադրեր, որոնք եթեր են հեռարձակվել 1939-ից 2000 թվականներին: Խոսքը «Քամուց քշվածները» (1939) «Կասաբլանկա» (1942) «Հսկա» (1956), «Երաժշտության ձայները» (1965) «Կնքահայրը» (1972) «Միսս Դեյզիի վարորդը» (1989), «Ֆորեսթ Գամփ» (1994) «Գլադիատոր» (2000) ֆիլմերի մասին է:
Վերոնշյալ ֆիլմերից յոթը արժանացել են «Լավագույն ֆիլմ» ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին: Բացառություն է միայն Ջորջ Սթիվենսի «Հսկա» կինոնկարը, որը արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն ռեժիսուրա»-ի համար:
Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակների շնորհման 84-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս-Անջելոսում 2012-ի փետրվարի 26-ին: Միջացառման հաղորդավարը լինելու է Բիլլի Կրիստալը: «Օսկարի» համար առաջադրվածների ցուցակը հրապարակելու են 2012-ի հունվարի 24-ին, գրում է Lenta.ru-ն:




























