Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը, գլխավոր դատախազի պահանջով, կասեցրել է Ռուսաստանում «Թալիբան» շարժման գործունեության արգելքը, գրում է Интерфакс-ը։
«Կասեցնել «Թալիբան» շարժման գործունեության արգելքը, որը ներառված է ըստ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության՝ ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական դաշնային ցանկում»,- հայտարարել է դատավոր Օլեգ Նեֆեդովը։
Այսպիսով, ակնկալվում է, որ «Թալիբանը», որոշման ուժի մեջ մտնելուց հետո, կհանվի ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։
«Ռուսաստանում «Թալիբան» շարժման գործունեության արգելքը կասեցնելու որոշումը ենթակա է անհապաղ կատարման»,- ազդարարել է դատավորը։





























