Ուկրաինան և Միացյալ Նահանգներն այսօր կարող են ստորագրել մտադրությունների հուշագիր գործնականում հանքային ռեսուրսների վերաբերյալ ապագա խոշոր համաձայնագրի կնքման վերաբերյալ: Ինչպես հայտնում է УНИАН-ը, դրա մասին խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ անցյալ շաբաթ Վաշինգտոնում անցկացված տեխնիկական հանդիպումն արդյունավետ և դրական էր։ Միաժամանակ աշխատանքները շարունակվել են նախօրեին և շարունակվում են այսօր։
«Մտադրությունների մասին հուշագիրը, ոչ թե բուն համաձայնագիրը, այլ մտադրությունների հուշագիրը կարող է ստորագրվել առցանց այսօր»,- հավելել է Զելենսկին։




























