Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է պաշտոնական այցով Իտալիա այցելելու իր հրավերը՝ հավելելով, որ Թրամփը նաև հնարավորություն կունենա հանդիպելու եվրոպական այլ առաջնորդների հետ, հայտնում է CNN-ը։

«Իմ նպատակն է Արևմուտքը կրկին հզորացնելը, և կարծում եմ, որ մենք միասին կարող ենք դա անել»,- ասել է Մելոնին՝ մատնացույց անելով Թրամփին։ «Մենք կարող ենք»,- իր հերթին ասել է Թրամփը։

Մելոնին հայտարարել է, թե հավատում է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան կարող են միասին աշխատել՝ Ուկրաինայում «արդար և կայուն» խաղաղության հասնելու համար:

«Մենք միասին պաշտպանեցինք Ուկրաինայի ազատությունը»,- ասել է Իտալիայի վարչապետը: