Ինդոնեզիան ակնկալում է 60 օրվա ընթացքում լուծել ինդոնեզական ապրանքների ներմուծման 32 տոկոս մաքսատուրքերին առնչվող Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունը: Դրա մասին հայտարարել է ասիական երկրի տնտեսական հարցերով համակարգող նախարար Աիրլանգգա Հարտարտոն։

«Հուսով ենք՝ 60 օրվա ընթացքում այդ համաձայնագրերը կամրագրվեն երկու երկրների համաձայնագրերում», -ըստ Antara գործակալության՝ նշել է նա: Նախարարը նշել է, որ ասիական հանրապետության կառավարությունը «ակտիվ երկխոսություն է կառուցում» ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ։

Թրամփը ապրիլի 9-ին հայտարարեց, որ 90 օրով կասեցնում է մի շարք երկրների և տարածքների ներմուծման լրացուցիչ փոխադարձ մաքսատուրքերը։