Այսօր, դեկտեմբերի 29-ին Կրեմլում կայացած արարողությունում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով է պարգեւատրել Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին, հաղորդում է Sovsport.ru-ն։
Նիկիտա Սիմոնյանը ծնվել է 1926թ. հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, վաստակավոր մարզիչ։ Նիկիտա Սիմոնյանը Մոսկվայի Սպարտակի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, եղել է Երեւանի Արարատի, Մոսկվայի Սպարտակի, Օդեսայի Չեռնոմորեցի եւ ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչը։




























