Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Էթնոսպորտի համաշխարհային համադաշնության ղեկավար Բիլալ Էրդողանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն դուր է գալիս Ռուսաստանը, նրա բազմազան բնությունը, մշակույթն ու խոհանոցը։
«Իհարկե, ինձ դուր է գալիս գալ Ռուսաստան: Ես նույնիսկ Յակուտսկում էի, նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում: «Ռուսաստանը հսկայական երկիր է՝ անհավատալի բնական բազմազանությամբ և մշակութային հարստությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահի որդին:
Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում խոհանոցը «բազմազան է, քանի որ Ռուսաստանում կան բազմաթիվ էթնիկ խմբեր և մշակույթներ»։
«Դրա համար էլ խոհանոցը հարուստ է, և դա ինձ շատ է դուր գալիս: Բացի այդ, Ռուսաստանում շատ թյուրք ժողովուրդներ են ապրում, և նրանց խոհարարական ավանդույթները նույնպես մտել են ռուսական խոհանոց, որը շատ առումներով հարազատ և ծանոթ է մեզ», - ավելացրել է Էրդողանը:





























