Հուգո Չավեսի հայտարարությունը, ըստ որի նա լատինամերիկյան առաջնորդների քաղցկեղով հիվանդանալու գործում ԱՄՆ-ի հետքն է տեսնում, սարսափելի եւ դատապարտելի է: Այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, այնուհետեւ հավելել, որ Չավեսի խոսքերը չի մեկնաբանի:
Հիշեցնենք, դեկտեմբերի 29-ին Վենեսուելայի նախագահը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարող էր նման փորձեր իրականացնել: Նրան տարօրինակ է թվացել այն, որ Լատինական Ամերիկայի միանգամից մի քանի երկրների ղեկավարներ հիվանդ են քաղցկեղով:




























