Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի մասին բանակցություններին ծանոթ պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյան BBC News-ին ասել է, որ Կատարի եւ Եգիպտոսի միջնորդները Գազայում պատերազմին վերջ տալու նոր բանաձեւ են առաջարկել:
Պաշտոնյայի խոսքով՝ այն նախատեսում է հինգից յոթ տարի ժամկետով զինադադար, բոլոր իսրայելցի պատանդների ազատում իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց, պատերազմի պաշտոնական ավարտ եւ Գազայից Իսրայելի ամբողջական դուրսբերում։
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պատվիրակությունը պետք է ժամանի Կահիրե խորհրդակցությունների համար:
Վերջին զինադադարը չեղարկվեց մեկ ամիս առաջ, երբ Իսրայելը վերսկսեց Գազայի հատվածի ռմբակոծումները, եւ երկու կողմերն էլ միմյանց մեղադրեցին այն չպահպանելու մեջ:
Իսրայելը չի մեկնաբանել միջնորդների ծրագիրը։





























