Նորվեգիայի 87-ամյա թագուհի Սոնյան երկուշաբթի ուշ երեկոյան տեղափոխվել է Օսլոյի հիվանդանոց՝ շնչառական խնդիրների պատճառով, հայտնել է AFP-ն՝ հղում կատարելով թագավորական պալատի հայտարարությանը։
«Թագուհուն բժշկական ուղղաթիռով տեղափոխել են Սիկիլսդալենի թագավորական շալեից, որտեղ թագավորական զույգն անցկացրել է Զատկի տոները»,- նշվել է պալատի հաղորդագրությունում։
1924 թվականից ի վեր Նորվեգիայի թագավորական ընտանիքն իր Զատկի տոների մեծ մասն անցկացրել է այս շալեում, հայտնել է NTB լրատվական գործակալությունը։ Թագուհի Սոնյան հունվարին կարճ ժամանակով հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ նրա մոտ առաջացել էր սրտի ֆիբրիլացիա՝ արագ եւ անկանոն բաբախյուն:
Այնուհետեւ նրան տեղադրել են կարդիոստիմուլյատոր, միջամտություն, որը պալատը նկարագրել է որպես «հաջող»:
Նրա ամուսինը՝ 88-ամյա Հարալդ թագավորը, Եվրոպայի ամենատարեց կառավարող միապետն է: Նրան եւս կարդիոստիմուլյատոր են տեղադրել 2024թ. մարտին այն բանից հետո, երբ նա վարակվել էր Մալայզիայում արձակուրդի ժամանակ:





























