Կրեմլում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և պետական ​​այցով Մոսկվա ժամանած Օմանի սուլթան Հեյթամ բին Թարիք Ալ Սաիդի բանակցությունները, հայտնում է RIA Novosti-ն։

Բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Օմանն աշխատում են լոգիստիկայի, տրանսպորտի, փոխադարձ ներդրումների և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացման վրա։

«Առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում դեռ շատ անելիքներ կան: Բայց արդեն հիմա հնարավորություն կա զարգացնելու մեր հարաբերությունները լոգիստիկայի, տրանսպորտի, փոխադարձ ներդրումների, գյուղատնտեսության ոլորտում: Նման ոլորտները մշակվում են մեր գործընկերների կողմից, այդ թվում՝ փոխգործակցությունը երկու կողմերի պետական ​​միջոցների մակարդակով»,- ասել է Պուտինը:

Նա նաև ասել է, որ ռուսական էներգետիկ ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Օմանի հետ համագործակցության նկատմամբ։

Իր հերթին, Օմանի սուլթանը հայտարարել է, որ երկիրը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությամբ։

Ռուսաստանն ու Օմանը նախատեսում են երկկողմ փաստաթղթեր ստորագրել տնտեսության, տրանսպորտի, հեռահաղորդակցության, գիտության և կրթության ոլորտներում, ասվում է Կրեմլի նյութերում՝ Օմանի սուլթան Հայթամ բեն Թարիք Ալ Սաիդի Ռուսաստան այցի համար։