Իտալիայի կառավարությունը Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի մահվան կապակցությամբ հնգօրյա սուգ է հայտարարել, հայտնում է The Guardian-ը։

Այս որոշումն ընդունվել է այսօր առավոտյան նախարարների հանդիպման ժամանակ։ Սգո շրջանը կտեւի մինչեւ շաբաթ օրը՝ հուղարկավորության օրը։

Ավելի վաղ Լիբանանը եռօրյա սուգ էր հայտարարել Հռոմի պապի մահվան կապակցությամբ։

Բացի այդ, Վատիկանը ցավակցական ուղերձներ է ստանում ամբողջ աշխարհից։