SOVSPORT.ru կայքի անցկացրած հարցման արդյունքում` Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Դինամոյի ուկրաինացի ռմբարկու Անդրեյ Վորոնինը, որի օգտին քվեարկել է 24056 մասնակիցներից 9473-ը: Երկրորդ եւ երրորդ տեղերում են ԲԿՄԱ-ի խաղացող Սեյդու Դումբիան եւ զենիթցի Դանին: Չորրորդ տարին անընդմեջ եռյակում չի հայտնվում ռուսաստանցի:
Յուրա Մովսիսյանը, որը 10549 ձայնով առաջատար էր, դեկտեմբերի 22-ին հանվեց ցուցակից: Թերթի խմբագրությունն այդ որոշումը բացատրեց մեքենայություններով, որոնք հայ ֆուտբոլասերները կիրառել են առցանց քվեարկության ժամանակ:
Sovsport.ru-ն հայտնել էր, թե Յուրա Մովսիսյանի հավաքած 10549 ձայնը պահպանվում է: Սակայն այնուհետեւ որոշվել է Յուրա Մովսիսյանի անունն ընդհանրապես հանել քվեարկությունից:




























