ԱՄՆ-ը թույլ չի տա, որ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ապագայում մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։

Նրան հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ը կխանգարի ՀԱՄԱՍ-ին որեւէ դեր խաղալ Գազայի հետպատերազմյան կառավարման մեջ։ «Մենք ՀԱՄԱՍ-ին թույլ չենք տա դա անել»,- ասել է Թրամփը։ «Եվ մենք կտեսնենք, թե ինչ կլինի Գազայի հետ, բայց մենք մեծ առաջընթացի ենք հասել Մերձավոր Արեւելքում»,- ընդգծել է նա։

«Այդ հատուկ օրվա՝ [2023թ.] հոկտեմբերի 7-ի իրադարձությունները երբեք չպետք է տեղի ունենային»,- շարունակել է ԱՄՆ նախագահը։ «Դա երբեք չէր լինի, եթե ես լինեի նախագահ։ Բայց մենք կկանգնեցնենք այդ իրավիճակը»,- ամփոփել է նա։