Ամբողջ աշխարհի գլխավոր հրապարակներում արդեն դրվել են ամանորյա տոնածառները: Ընդհանրապես եղեւնին զարդարելու ավանդույթը հնուց է եկել, դեռ հեթանոսական ժամանակաշրջանից, եւ մարդկությունը դարեր շարունակ պահել է այդ ավանդությունը` կատարելագործելով այն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:
Կանաչ գեղեցկուհիները մրցակցում են իրենց սլացիկությամբ եւ տոնական տեսքով, ինչպես նաեւ լուսային հատուկ էֆեկտներով եւ ինովացիոն որոշումներով:
Վատիկան

Գլխավոր կաթոլիկական տոնածառը կանգնեցված է Վատիկանում` Սուրբ Պետրոս մայր տաճարի առջեւ: 1982-ից նոր սովորություն է առաջացել. ծառը բերվում է որեւէ քրիստոնեական երկրից: Այս անգամ 30 մետրանոց գեղեցկուհուն բերել են Ուկրաինայից: Նրան զարդարել են ավելի քան երկու հազար խաղալիքներով, որոնք ստեղծվել են Կիեւի եւ Լվովի վարպետների կողմից:
Վաշինգթոն
Այս էլեգանտ կանաչ գեղեցկուհուն տաս օր շարունակ բերում էին Սիերա-Նեվադա լեռների ազգային արգելանոցից:
Նյու Յորք
Նյու-Յորքի կենտրոնում խոշոր տոնածառը զարդարել են 30 հազար լույսերով: Դրա վերեւում դրված է երեք մետրանոց աստղը` զարդարված Swarovski քարերով:
Ռիո-դե-Ժանեյրո
Յուրահատուկ տոնածառ ունեն այս տարի բրազիլացիները, դրա բարձրությունը 85 մետր է, իսկ ինքը կշռում է 542 տոննա: Դրա ձեւավորման համար օգտագործվել է 3,3 միլիոն լույսեր:
Մեխիկո, Մեքսիկա

Մեքսիկական տոնածառը գերազանցել է իր մրցակիցներին բարձրությամբ: Այն ձգվում է 110 մետր:
Ինժինո, Իտալիա
Այս քաղաքում, սկսած 1981–ից, հայտնվել է ամենայուրահատուկ տոնածառը: Նրա հսկայական պատկերը ցուցադրվում է 8 կիլոմետրանոց էլեկտրական կաբելի օգնությամբ:
Ցյուրիխ, Շվեյցարիա
Այստեղ է գտնվում ոչ մեծ չափի, բայց աշխարհի ամենագլամուր տոնածառը. 15 մետրանոց ծառի բոլոր ճյուղերը զարդարված են Swarovski-ի գիրլյանդներով:
Դուբլին, Իռլանդիա
Իռլանդացիները որոշել են այս անգամ չզոհաբերել բնական ծառը, եւ տոնածառ են կազմել հսկայական լույսերի, զարդերի եւ խաղալիքների միջոցով, որոնք պատրաստված են մետաղից:
Կիեւ, Ուկրաինա
Ուկրաինացիները արհեստական տոնածառ են դրել չվառվող մետաղից: 40 մետրանոց տոնածառի համար 18 կիլոմետր գիրլյանդ է պահանջվել: Վերեւում 3D էֆեկտով աստղ է տեղադրվել:
Մոսկվա, Ռուսաստան
Կրեմլի Սոբորնի հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառը բնական է: Դրա բարձրությունը 34,5 մետր:




























