Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրն Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ «շատ դրական» զրույցից հետո հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է անվերապահ հրադադարի, և Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորած այսպես կոչված «Կամավորների կոալիցիան» կշարունակի աշխատել դրան և Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։

«Պատերազմի ավարտn Ուկրաինայում։ Սա այն նպատակն է, որը մենք կիսում ենք (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ», - գրել է Մակրոնն X սոցիալական ցանցում։ Ուկրաինան պատրաստ է անվերապահ հրադադարի։ Նախագահ Զելենսկին այսօր կրկին ինձ ասաց այս մասին։ Նա կցանկանար աշխատել ամերիկացիների և եվրոպացիների հետ՝ սա իրականություն դարձնելու համար»։

Ավելի վաղ, Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր Ռուսաստանի՝ առանց նախապայմանների հրադադարի պատրաստակամության մասին։