Պակիստանցի տղամարդը, որը 2022 թվականին վիրավորել էր նախկին վարչապետ Իմրան Խանին և սպանել նրա կողմնակիցներից մեկին, շաբաթ օրը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ցմահ ազատազրկման, հայտնել է նրա փաստաբանը, հաղորդում է Associated Press-ը։
Հարձակվող Նավիդ Ահմադը ձերբակալվել է Փանջաբ նահանգի Վազիրաբադ քաղաքում Խանի վրա կրակ բացելուց կարճ ժամանակ անց՝ նրան ոտքից վիրավորելով։
Խանը մեքենաների շարասյունով ուղևորվում էր Իսլամաբադ՝ 2022 թվականի նոյեմբերին կայանալիք հանրահավաքի, այն բանից հետո, երբ նույն թվականի ապրիլին խորհրդարանում անվստահության քվեարկության արդյունքում նրան հեռացրին իշխանությունից։
Նա ներկայումս բանտարկության մեջ է կոռուպցիայի, ծառայողական գաղտնիքների բացահայտման և ամուսնության մասին օրենքների խախտման համար։





























