Դեկտեմբերի31-ին Google-ը ներկայացավ նոր տեսքով, եթե սեղմեք պատկերի վրա, ապա կկարդաք «Շնորհավոր Ամանոր» արտահայտությունը: Բացի այդ, Google-ն ընթերցողներին առաջարկում է միասին հիշել 2011 թվականի ամենահիշարժան իրադարձությունները:
Հայտնի է, որ Նոր տարին նշվում է բազմաթիվ ժողովուրդների կողմից: Նոր տարին նշելու սովորույթը գոյություն է ունեցել դեռ Միջագետքում` Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում:
Տարեսկիզբը հունվարի 1-ին տոնելու ավանդույթը սահմանել է Հուլիոս Կեսարը Ք.Ա. 46 թվականին: Հին Հռոմում այդ օրը նվիրված է եղել Յանուսին` ընտրության, դռների եւ բոլոր սկիզբների աստծուն:
Հայերը հնում 3 նոր տարի են ունեցել` Ամանոր, Նավասարդ կամ Կաղանդ եւ հունվարի 1-ին: Մինչ Ք.Ա. 25-րդ դարը հայերը նոր տարին նշել են գարնանային գիշերահավասարի օրը` մարտի 21-ին: Նավասարդը նշվել է օգոստոսի 11-ին եւ, ըստ ավանդության, նվիրված է եղել Ք.Ա. 2492թ. Հայկի կողմից Բելի դեմ բարձրացրած ապստամբությանը:
Արդեն 18-րդ դարում Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի որոշմամբ հունվարի 1-ը դարձել է նոր տարվա սկիզբ հայերի համար:



























