Գազայի հատվածում ավելի քան 65 հազար երեխա հոսպիտալացվել է խիստ թերսնման պատճառով՝ Իսրայելի կողմից անկլավի շարունակական շրջափակման ֆոնին: Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը՝ հղում կատարելով Գազայի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությանը։
1,1 միլիոն պաղեստինցի երեխաներից եւ դեռահասներից ավելի քան 65 հազար երեխա, որոնք ամեն օր տառապում են սովից, հոսպիտալացվել են սուր թերսնման պատճառով, հաղորդել է հեռուստաալիքը։
Ավելի վաղ ՄԱԿ Մերձավոր Արեւելքում պաղեստինյան փախստականների օգնության եւ աշխատանքի վարչությունը ուշադրություն էր հրավիրել Գազայի հատվածում տիրող ծանր իրավիճակի վրա՝ կապված անկլավին մարտի 2-ից գործող մարդասիրական օգնություն մատակարարելու Իսրայելի արգելքի վրա:
«Սովը [անկլավում] տարածվում եւ խորանում է, այն կանխամտածված է եւ միտումնավոր: «Գազան դարձել է հուսահատության երկիր»,- գրել է վարչության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին X-ի իր էջում:



























