Հունգարիայի միապալատ խորհրդարանը հաստատել է Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) երկրի դուրս գալու մասին օրինագիծը։ Օրենսդիր մարմնի կայքում հեռարձակված քվեարկության ընթացքում պատգամավորների ավելի քան երկու երրորդը արտահայտվեց համապատասխան փաստաթղթի օգտին։
Փաստաթուղթը խորհրդարանում ներկայացնելիս Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ վերջին տարիներին ՄՔԴ-ն խիստ քաղաքականացված է եղել և սկսել է օգտագործվել տարբեր պետությունների կողմից միջազգային հակամարտություններում իրենց նպատակներին հասնելու համար։ «Հունգարիան կարծում է, որ քաղաքականությունն ու աշխարհաքաղաքականությունը տեղ չունեն միջազգային կազմակերպություններում», - ասաց նախարարը։
Հունգարիայի կառավարությունը հայտարարել է ՄՔԴ-ից երկրի դուրս գալու մասին ապրիլի սկզբին՝ որոշումը համընկնելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բուդապեշտ կատարած այցի հետ, ով վայելում է Հունգարիայի աջակցությունը արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարում։ Անցյալ տարվա նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը նրան ձերբակալելու օրդեր էր տվել՝ Պաղեստինում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը որոշումը որակել է «անհեթեթ և ամոթալի»։





























