Հյուսիսային Կորեան փորձարկել է անցած շաբաթ գործարկված Choe Ryong բազմաթիրախ ականակրի սպառազինության համակարգերի մարտականկիրառելիությունը։ Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Ընդգծվել է, որ ականակրի սպառազինության համակարգերի առաջին փորձարկումները տեղի են ունեցել ապրիլի 28-ին եւ 29-ին, մասնավորապես՝ իրականացվել է գերձայնային թեւավոր հրթիռների, ռազմավարական թեւավոր հրթիռների եւ զենիթային հրթիռների փորձնական արձակում, ինչպես նաեւ կրակոց 127 միլիմետր տախտակամածային ավտոմատ թնդանոթից։ Փորձարկվել են նաեւ հականավային մարտավարական կառավարվող զենքեր, տախտակամածային ավտոմատ թնդանոթներ, ծխային թնդանոթներ եւ ռադիոխանգարումների թնդանոթներ։
Ինչպես հայտնել է գործակալությունը, փորձարկումներին հետեւել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որն ընդգծել է, որ անհրաժեշտ է «արագացնել ՌԾՈւ միջուկային սպառազինությունը՝ պետությունը եւ ծովային ինքնիշխանությունը գոյություն ունեցող եւ հնարավոր սպառնալիքներից պաշտպանելու համար»:





























