Լիբանանի նախագահ գեներալ Ժոզեֆ Աունը զգուշացրել է արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելուն ուղղված ցանկացած գործողությունից։
«Մենք զգուշացնում ենք Համասին Լիբանանի տարածքը չօգտագործել մեր ազգային անվտանգությանը սպառնացող հարձակումների համար», - ասել է նա հանրապետության Գերագույն պաշտպանության խորհրդի նիստում։ Լիբանանը չպետք է ծառայի որպես հարթակ տարածաշրջանում կայունությունը խաթարելու համար»։ Աունի խոսքով, ինչպես մեջբերել է նրա մամուլի ծառայությունը, Լիբանանի իշխանությունները «չեն հանդուրժի այն գործողությունները, որոնք երկիրը ներքաշում են պատերազմների մեջ»։
Գերագույն պաշտպանության խորհուրդը իր հայտարարության մեջ պահանջել է պատասխանատվության ենթարկել Լիբանանի տարածքից հրթիռներ արձակելու մեջ ներգրավված բոլոր անձանց, և վերահաստատել է իշխանությունների պահանջը, որ բոլոր խմբավորումները հանձնեն իրենց ձեռքում գտնվող անօրինական զենքերը։
Ապրիլին Լիբանանի անվտանգության ծառայությունները ձերբակալեցին 13 հոգուց բաղկացած խումբ, որոնք կասկածվում էին մարտի 22-ին և 28-ին Իսրայելի Մետուլա և Կիրյաթ Շմոնա քաղաքների վրա հրթիռներ արձակելուն մասնակցելու մեջ: Համասի ակտիվիստները ձերբակալվել էին երկրի հարավում և հյուսիսում գտնվող պաղեստինյան փախստականների ճամբարներում:





























