ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինը թելեգրամում հրապարակել է հատված «Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին։ 25 տարի» վավերագրական ֆիլմից մի հատված։ Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրել է, թե արդյոք երբեմն «մեկին խփելու» ցանկություն չի ունենում», տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։

«Միշտ։ Ես այդ մտքով ապրում եմ։ Բայց ես պայքարում եմ դրա դեմ»,- պատասխանել է Պուտինը։

Բայց թե ինչ դեպքերում է նման ցանկություն ունենում՝ ՌԴ նախագահը չի նշել։

Ռուսաստանի նախագահի մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա «Россия 1» հեռուստաալիքով վաղը՝ մայիսի 4-ին, ժամը 21.00-ին։ Ավելի վաղ ցուցադրված կադրերում ցույց է տրվել Վլադիմիր Պուտինի բնակարանը, որը գտնվում է Կրեմլում նրա աշխատասենյակի կողքին։ ՌԴ նախագահը նաեւ պատմել է, որ հիմնականում արթնանում է առանց զարթուցիչի։