Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյից շոկոլադ է նվեր ստացել և գնահատել է դրա համը, հաղորդում է РИА Новости-ն։
«Սա հենց Ալեքսանդր Գրիգորևիչի նվերն է։ Բելառուսական շոկոլադներ են։ Շատ համեղ է։ Կարող եմ հյուրասիրել ձեզ, եթե ցանկանում եք», - ասել է Պուտինը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։ Կադրերն ընդգրկվել են «Ռոսիա» հեռուստաալիքի «Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին։ 25 տարի» նոր ֆիլմում։
Շոկոլադով տուփը դրված էր նախագահի խոհանոցում՝ Մոսկովյան Կրեմլում գտնվող նրա բնակարանում։





























