Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստանի Դաշնություն և կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների հետագա զարգացման հիմնական հարցերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական խնդիրները։

Նախատեսվում է մի ամբողջ շարք երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում», - նշվում է հաղորդագրության մեջ։