Թուրքիայի դատախազությունը պահանջել է ցմահ բանտարկության դատապարտել Թուրքիայի նախկին նախագահ Ահմեդ Քենան Էվրենին, ով կառավարել է երկիրը 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո: Նրան եւ թուրքական բանակի նախկին գեներալ Թաչի Սահինքայային մեղադրում են Թուրքիայի օրինական իշխանությունը տապալելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ, հաղորդում է BBC-ն:

Դատարանը պետք է որոշի` շարունակե՞լ դատական գրոծընթացը, թե՞ ոչ: Մեղադրող կողմը հայտարարում է, որ նախկին նախագահը պետք է պատասխանատվություն կրի կտտանքների համար, որոնք տարածված են եղել ռազմական հեղաշրջումից հետո:
Նշենք, որ Էվրենն արդեն 94 տարեկան է: