Լվովում ուկրաինացի սահմանապահները ձերբակալել են Հայաստանի երկու քաղաքացիների, ովքեր կասկածվում են Կիեւում հյուրանոց թալանելու մեջ: Ինչպես հաղորդում է Analitika-ն` վկայակոչելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության արեւմտյան տարածաշրջանային վարչությունը, այդ մարդիկ (30 եւ 29 տարեկան) նախկինում արդեն երկու անգամ ձերբակալվել են այդ երկրում գտնվելու կանոները խախտելու համար:

Նրանց ստուգելու ժամանակ սահմանապահները պարզել են, որ հայ երիտասարդներն առնչություն ունեն Կիեւի հյուրանոցներից մեկի թալանին: