Կանադայի Նյու Բրանսուիք վարչական շրջանի մայրաքաղաք Ֆրեդերիկտոնի իշխանությունները քանդել են «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման վերջին վրանային ճամբարը, քանի որ դա խախտում է մի շարք մունիցիպալ օրենքներ: Վրանային ճամբարը քանդելու համար պահանջվել է ընդամենը 17 րոպե:
«Ես բողոքների իրավունքը սուրբ եմ համարում եւ աջակցում եմ դրանց անցկացմանը: Ես ցուցարարներին հրավիրում եմ իրենց պաստառներով գալ շրջանի վարչակազմի շենքի մոտ եւ այնտեղ անցկացնել արեւածագից մինչեւ մայրամուտ»,-հայտարարել է քաղաքապետ Բրեդ Վուդսայդը:
Նրա խոսքով, միակ խնդիրը, որի պատճառով վրանային ճամբարը վերացվել է, սանիտարական նորմերի պահպանումն է եղել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























