Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկարաձգել է Ժանաոզենում հայտարարված արտակարգ դրության ժամկետը:
Հիշեցնենք, որ 2011-ի դեկտեմբերին իշխանությունները դաժանորեն ճնշել են հակակառավարական ելույթները Մանգիստաուրյան մարզի որոշ բնակավայրերում, որի արդյունքում սպանվել են տասնյակ մարդիկ: Իշխանությունները բողոքի ակցիայի մասնակիցներին անվանել են հանցավոր տարրեր եւ ծայրահեղականներ:
Նազարբաեւի հրամանագրով, արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է մինչեւ հունվարի 31-ը:




























