Սվազիլենդի ընդդիմությունը թագավորության քաղաքական կյանքի ժողովրդավարացման հարցով աջակցություն է ակնկալում Coca-Cola ընկերությունից:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ընդդիմադիրները դիմել են Coca-Cola ընկերությանը` խնդրելով ճնշում գործադրել երկրի թագավորի վրա, որպեսզի նա քաղաքական բարեփոխումներ իրականացնի:
Coca-Cola կորպորացիան Սվազիլենդում ամենախոշոր ներդրողներներից է: Որոշ տվյալներով, Coca-Cola ընկերությունն ապահովում է թագավորության եկամուտների 40 տոկոսը:
Միաժամանակ, ընկերությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ չի մասնակցում քաղաքական կյանքին այն երկրներում, որտեղ բիզնես է ծավալում:
Սվազիլենդը բացարձակ միապետություն է, այստեղ արգելված են քաղաքական կուսակցությունները:




























