Մի խումբ մեքսիկացի ուսանողներ երկրի հարավում գրավել են 5 տարածաշրջանային ռադիոկայաններ: Դրանից հետո նրանք ուղիղ եթերում Գարերոյի նահանգապետ Անխել Ագիրեին կոչ են արել հրաժարական տալ:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով տեղի իշխանություններին, հարձակմանը մասնակցել են շուրջ 50 ուսանողներ, ովքեր եղել են դիմակներով: Նրանք զինված չեն եղել, ակցիան տեւել է մոտ 40 րոպե:

Ուսանողները պահանջել են հետաքննել իրենց երկու ընկերների մահվան հանգամանքները, ովքեր սպանվել են դեկտեմբերի 12-ին, ոստիկանների հետ բախման արդյունքում: Այդ ժամանակ ցուցարարները պահանջում էին բուհերի ու քոլեջների ֆինանսավորման ավելացում: