«Թալիբան» շարժումը խոստովանել է ԱՄՆ-ի հետ գաղտնի բանակցություններ վարելու փաստը: Այս տեղեկությունը տարածել են թուրքական լրատվամիջոցները:

Տեղեկատվության համաձայն, «Թալիբան» շարժումը պատրաստվում է բյուրո բացել Քաթարում` հանուն խաղաղության ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու նպատակով:

«Թալիբանի» պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ նախորդ տարի ամերիկացիների հետ մի շարք գաղտնի հանդիպումներ են ունեցել Եվրոպայում եւ ծոցի երկրներում: Նրանք նաեւ նշել են, որ մտադիր են շարունակել բանակցությունները ԱՄՆ ներկայացուցիչների հետ: