Ադրբեջանում ուժեղ ձնաբուքի պատճառով կաթվածահար են եղել մի շարք մայրուղիներ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, ամբողջությամբ սառցակալել են Բաքու-Շամախի-Աղսու եւ Շամախի-Մուղանլի ճանապարհները, ինչպես նաեւ Մարազայի ու Ջանգիի ոլորանները:
Պետական ճանապարհային ոստիկանությունը Բաքվից արեւմուտք ուղղություն վերցնող ուղեւորատար ավտոբուսների վարորդներին խորհուրդ է տալիս օգտվել Բաքու-Քյուրդեմիր-Ղազախ ավտոճանապարհից:




























