Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա առաջնորդներին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։

Ըստ տելեգրամյան Пул Первого ալիքի՝ Բելառուսի նախագահը Հայաստանի ղեկավար կազմից շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Ստորև ներկայացված է այն պետությունների ղեկավարների ցանկը, որոնք շնորհավորանքներ են ստացել Բելառուսի նախագահից։

«Շնորհավորական ուղերձներ են ուղարկվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին,

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին,

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին,

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին,

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին,

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին,

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին և Թուրքմենստանի ժողովրդի ազգային առաջնորդ, Халк Маслахаты-ի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին,

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին,

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին,

Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիին և վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին,

ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի ժողովուրդներին։