Պակիստանում ԱՄՆ առաքելությունը սահմանափակել է անձնակազմի տեղաշարժը, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պետդեպարտամենտի հյուպատոսական գործերի գրասենյակին։

Պետդեպարտամենտը հայտնել է, որ այսօր կեսօրին վերագնահատելու է իրավիճակը:

Նախարարությունն ավելացրել է, որ Պակիստանի բանակը շաբաթ օրը երկրի բոլոր բնակիչներին խորհուրդ է տվել մնալ տանը՝ մինչեւ հետագա ծանուցում։

Վերջերս Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ էսկալացիայի նոր փուլ է սկսվել, որը պայմանավորված է Պահալգարում տեղի ունեցած ահաբեկչությամբ։

Հնդկաստանը որպես հատուցում հայտարարել է «Սինդուր» գործողության մասին։ Երկու երկրների զինված ուժերը ինտենսիվորեն գնդակոծում են միմյանց, իսկ այսօր Հնդկաստանը տեղեկացրել է սահմանին պակիստանյան զորքերի տեղաշարժի մասին։